Փաշինյանը զարմացած է իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից. Վարդանյան

կողմից admin1

Մի կողմից ասում են՝ ընդդիմությունը չունի որևէ ազդեցություն ու դերակատարություն, մյուս կողմից ասում են՝ քանի որ մեզ հետ համաձայն չեն, որ իրար հետ Ալիևի սահմանադրություն ընդունենք, ստիպված էլի մեր քաղաքացիներին որպես զենք պետք է օգտագործենք, ստիպենք, հավաքենք բերենք ընդդիմության վրա, որ ճնշենք ու ստիպենք՝ հա ասեն: Այս մասին Facebook—ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստնե Վարդանյանը։

«Իրականում Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից»,– հավելել է նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 2–ին, ԱԺ հանձնաժողովների նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Եթե պարզվի, որ խորհրդարանական ընդդիմությունն իր դիրքորոշմամբ կասեցնում է նոր Սահմանադրության ընդունման հետագա գործընթացը և դեմ է արտահայտվում, դա կնշանակի, որ ընդդիմությունը դեմ է արտահայտվում Ադրբեջանի հետ վերջնական խաղաղությանը։ Այդ դեպքում միանշանակ հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ, կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը, եթե հանրային այդ տրամադրությունը լինի»։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode