Պաշտոնական Բաքուն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին

կողմից admin1

Պաշտոնական Բաքուն շարունակում է  Հայաստանի նկատմամբ անհիմն ու կեղծ տարածքային  պահանջների ներկայացման քաղաքականությունը։

Նախօրեին, տեղի ունեցած «Իրևանի ղազիության պատմությունը» գրքի շնորհանդեսին, որը պատրաստվել է Կովկասի մուսուլմանների վարչության և այսպես, կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի համատեղ ջանքերով,  Կովկասի մահմեդականների վարչության  նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, թե «Կովկասի մուսուլմանների վարչությունը մշտապես առանձնահատուկ ուշադրություն է դարձնում «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ տեղեկատվական և լուսավորչական գործունեությանը՝ այն համարելով իր աշխատանքի առաջնահերթ և անբաժանելի ուղղություններից մեկը և  աջակցում է Հայաստանից արտաքսված հայրենակիցներին իրենց պատմական բնակության վայրեր վերադարձնելու քաղաքականությանը՝ պետության և ժողովրդի շահերին համապատասխան»։

Փաշազադեն նշել է, թե «Արևմտյան Ադրբեջանում» ղազիության  գործունեության հարկադիր դադարեցումը ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողերից էթնիկ զտումների և նպատակային տեղահանության անմիջական հետևանքն էր»։

Նրա խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ստեղծումը նախագահ Իլհամ Ալիևի պատմական նշանակություն ունեցող որոշումներից մեկն էր։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode