Պաշտպանությունն ամուր և հզոր է, եթե համակարգն ի վիճակի է անխոցելի պահել սեփական խրամատը․ Հասրաթյան

կողմից admin3

Արցախի Հանրապետության ՊԲ պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է․

«Նախկին ու ներկա պաշտպանական կարողությունների միջև զուգահեռներ անցկացնելուց պետք է ելնել ոչ թե քաղաքական նպատակահարմարությունից կամ անցյալի հանդեպ ունեցած նեղանձնական ատելությունից, այլ այն իրողությունից, թե երեկ որտեղ և ինչպիսի խրամատում էինք, իսկ այսօր որտեղ և որքանով ենք պաշտպանված:

Հզոր պաշտպանությունը, դա պատրաստված զինվորից, բանիմաց հրամանատարից, ժամանակակից տեխնոլոգիաներից, կայուն մատակարարումից, արդյունավետ կառավարման համակարգից, ռազմադիվանագիտական հնարավորություններից և բարոյական ամրությունից կազմված ամբողջություն է։
Պաշտպանական համակարգի իրական մարտունակությունը պարզորոշվում է ոչ թե զորահանդեսներում կամ պաշտոնական զեկույցներում, այլ այն խրամատում կամ դիրքում, որտեղ նա ստիպված է լինում գործել հակառակորդի դեմ անմիջական հակազդեցության պայմաններում։
Ասել է թե՝ պաշտպանությունն ամուր և հզոր է, եթե համակարգն ի վիճակի է անխոցելի պահել սեփական խրամատը, իսկ, հարկ եղած դեպքում՝ նաև տիրել հակառակորդի խրամատին, այլ ոչ թե, ինչպես հայտնի հերոսը կասեր՝ <<…աստված չանի, եթե մեր զինվորը մոլորվի, սահմանն անցնի, ապա նրան ո՞նց ենք հետ ստանալու..․»:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode