Նախօրեին տեղեկություն է տարածվում, որ բանակում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրզենային վնասվածքով։ Հերթական ողբերգական դեպքը, սահմռկեցուցիչ պարբերականությամբ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Իսկ դրանից հետո ո՞րն է առաջին հրապարակումը, որ անում է պաշտպանության նախարարն օրինակ իր ֆեյսբուքյան էջում։ Հրապարակումը վերաբերում է դիրքերում ստացիոնար բաղնիքների կառուցման պիլոտային ծրագրին։Ինչ խոսք, լավ է, որ իրականացվում է այդպիսի ծրագիր, թեեւ այդ ամենը որպես կանոն հենց քարոզչության համար է, այլ ոչ թե իրապես վիճակ փոխելու մասին։ Ու դրա ցավագին դրսեւորումն այն է, որ սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում պահվան դեպքերը։ Իսկ դրա համար չկա ոչ մի քաղաքական պատասխանատու։
Պաշտպանության նախարարը հատարարում է, թե հո ի՞նքը չէ այդ մահերի համար պատասխանատուն, իսկ վարչապետ Փաշինյանն էլ հայտարարում, թե խաղաղությունն է պատճառը, որ ինքնասպանություններ են։Այլ կերպ ասած, չկա ոչ միայն պատասխանատվություն, այլ ըստ էության կա անպատասխանատու ցինիկ դրսեւորում, այն ողբերգական իրավիճակի պարագայում, որ առկա է զինուժում»,- գրել է նա։