Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան

կողմից admin3

Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․
«Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․

Շաքիում տեղի ունեցածը ևս մեկ դաժան հիշեցում է, որ խաղաղությունը բառ չէ, կարգախոս չէ և վտանգը չտեսնելու ինքնախաբեություն չէ։

Հայ մայրը սեփական մարմնով կանգնել է իր երեխաներին ուղղված զենքի առջև և դրա համար կորցրել երեք մատը, վիրավորվել ոտքից։ Նրա 15-ամյա որդին նույնպես դիմադրել է ու վնասվել։
Քրիստոնյան խաղաղարար է, բայց խաղաղասիրությունը չի նշանակում իրականությունը չտեսնել, վտանգը ժխտել և չարը չար չանվանել։ Ճշմարիտ խաղաղասիրությունը պահանջում է նաև պաշտպանել թույլերին ու անմեղներին, կանգնել վտանգվածի կողքին և չթողնել, որ խաղաղության անունով արդարացվի անարդարությունը։
Իրական խաղաղությունը չի հաստատվում ճշմարտությունը քողարկելով և անարդարության վրա աչք փակելով։ Այն պահանջում է ճշմարտության ճանաչում, արդարություն և անմեղների պաշտպանություն։ Իսկ երբ իրական վտանգը փոխարինվում է «ամեն ինչ խաղաղ է» ինքնախաբեությամբ, դրա գինը երբեմն վճարում են անմեղ մարդիկ՝ իրենց արյամբ։
Տերը պահապան լինի Անիին և նրա զավակներին։ Ամեն»:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode