Գլխավոր դատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել շուրջ 20 անշարժ և շարժական գույք, ինչպես նաև 1,6 մլրդ դրամ։
Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջում բռնագանձել․
16 անշարժ գույք, որից 14-ը գտնվում է Երևան քաղաքում՝ Կենտրոն վարչական շրջանում, 1-ը՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, 1-ը՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում,
3 տրանսպորտային միջոց,
8 իրավաբանական անձանցում մասնակցություն,
բանկում ներդրված 60.726 ԱՄՆ դոլարի ավանդ.
254 միլիոն 505 հազար դրամ չվերադարձված փոխառության պահանջի իրավունք.
269 միլիոն 226 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
1 միլիարդ 103 միլիոն 270 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։