Պետականություն չես կերտի՝ միայն կենացներ խմելով․ Մհեր Ավետիսյան

կողմից admin4

«Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական-քաղաքական շարժման նախագահ Մհեր Ավետիսյանը Անկախության օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի անկախությանն ու պետականությանը։

«Փառք Աստծո, մենք այսօր ունենք սուվերեն, անկախ պետություն։ Բայց անկախություն ունենալը դեռ բավարար չէ։ Պետք է հասկանալ՝ ինչ է անկախությունը, ինչ է սուվերենությունը և ինչպես են դրանք պահպանվում։

Այսօր, ցավոք, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ վտանգված կարող են լինել մեր անկախությունն ու պետականությունը։

Հենց այդ պատճառով Հայաստանի քաղաքական էլիտաներն ու ժողովուրդը պարտավոր են դրսևորել բարձր քաղաքական հասունություն՝ պաշտպանելու սեփական պետականությունն ու ժողովրդի անվտանգությունը։

Ժամանակն է սթափվելու և Հայաստանի պետական շահերից բխող որոշումներ կայացնելու։

Անկախությունն ու պետականությունը մեր ամենաթանկ արժեքներն են։

Ես, օրինակ, ինձ համար ամենաթանկ և կարևոր գործերից մեկը համարում եմ այն, որ կարողանամ իմ որդուն ժառանգել հարատևող Հայաստանի անձնագիր։ Դա, երևի թե, կլինի իմ կյանքի ամենամեծ գործը։

Տոնդ շնորհավոր, իմ երկիր, իմ Հայաստան»։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode