ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար Փոլա Ուայթ Քեյնի հետ։ Նա համարվում է նաեւ Դոնալդ Թրամփի խորհրդականը քրիստոնեության հետ կապված հարցերում։
Իհարկե Փոլա Ուայթ Քեյնը ամենեւին հոգեւորական չէ, այլ ավելի շուտ քաղաքական դեմք, որը ապահովում է ԱՄՆ քրիստոնեական որոշակի շրջանակների կապը Սպիտակ տան հետ եւ այդպիսով նաեւ՝ ազդեցությունը Սպիտակ տան, մասնավորապես Թրամփի վրա։ Քեյնը այդ իմաստով իհարկե ուշագրավ ֆիգուր է, նաեւ առաջին հերթին հենց այն հանգամանքի բերումով, որ շատ սերտ առնչություն ունի քրիստոնյա սիոնիստների ցանցի հետ, որոնք հրեական «վախճանաբանության» կրողներն են եւ առաջնորդվում են այդ ուղենիշով, դավանելով Իսրայելի համաշխարհային գերակայության գաղափարը։
Ի՞նչ է քննարկել Հայաստանի դեսպանը այդ շրջանակի հետ վառ ասոցացման մեջ գտնվող պաշտոնյայի հետ։ Չեմ կարծում, թե հանդիպման մասին տարածված հաղորդագրության մեջ արտացոլվում է քննարկման բուն բովանդակությունն ու մոտիվը։
Ես բազմիցս մատնացույց եմ արել, որ Մայր Աթոռի շուրջ ներկայումս ծավալվող իրողություններում փնտրեք ոչ միայն «Փաշազադե», եւ նույնիսկ՝ ոչ այնքան «Փաշազադե»։
Այս մասին գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը