Պղծել են զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարը

կողմից admin1

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, կոտրել են Արաբկիր վարչական շրջանում՝ Ադոնցի փողոցում, Ռուբեն Միրոյանի անվան դպրոցի հարևանությամբ տեղադրված խաչքարի վրայի Հիսուսի քանդակը, հայտնում է shamshyan.com-ը։

Խաչքարը տեղադրվել էր 2007 թվականին, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի մտահղացմամբ ու հովանավորությամբ և  նվիրված է զոհված ազատամարտիկների հիշատակին։

Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ այս խաչքարի նկատմամբ վանդալիզմ է իրականացվում, ու ցավոք դեպքերից ոչ մեկը չէր բացահայտվել։ Ճիշտ լուծումներից մեկն այն կլինի, որ Արաբկիրի թաղապետարանը նշված հատվածում տեղադրի տեսախցիկներ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode