Օգոստոսի 31-ին ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավար կազմի տարեկան աշխատաժողովի շրջանակում անցկացվել է ՀՀ կառավարության ծրագրի տնտեսական բաղադրիչին և երկրի տնտեսական զարգացման առաջնահերթություններին նվիրված երկօրյա քննարկումների շարք։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական զարգացման ներկայիս ցուցանիշներին, կառավարության նոր ծրագրով նախատեսվող արդյունքներին և տնտեսական զարգացման հիմնական ուղղություններին։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարևորել է արտաքին առևտրի ուղղությամբ կարողությունների շարունակական զարգացումն ու դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով Հայաստանի տնտեսական շահերի առաջմղումը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշներն ու կառավարության նոր ծրագրի ակնկալվող արդյունքները։
Քննարկումների օրակարգում եղել է նաև տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիան, նոր ուղղություններով գործընկերությունների զարգացումը և գործարար կապերի խթանումը։