Հակակոռուպցիոն դատարանում «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմի անդամ, լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը ցուցմունք տվեց՝ նշելով, որ քվեի դիմաց ոչ մեկին պաշտոն, տուն, հող չի խոստացել։
«Երբ որ մեր անվտանգության ծրագիրը ներկայացնում էի, զանգել եմ մի քանի հոգու, ասել եմ՝ եթե հնարավորություն ունեք, եկեք, ծանոթացեք մեր ծրագրին։ Մի երկու հոգի ընդունել են, մնացածն աշխատանքի լինելու պատճառաբանությամբ չեն կարողացել գալ»,- ասաց Կանդազը։
Նա նշեց, որ Արթուր Իսկանդարյանին, ում, ըստ մեղադրանքի, «առաջարկել և խոստացել է ընտրակաշառք, ինչն ընդունվել է վերջինիս կողմից», ճանաչում է դեռ Արցախից, ծառայել է հետախուզական դասակում. «Գիտեմ, որ աշխատանք չուներ այստեղ։ Մինչև քաղաքականություն մտնելը, 2023-ին, 2024-ին եթե ասած լիներ, էլի կանեի. մարդիկ կան, կխնդրեի, կընդունեին ծառայության։ Երբ դիմեց արդեն այդ ժամանակ, ասել եմ՝ եթե մեր ծրագիրն իրականանան, կտեղավորենք աշխատանքի»։
Հիշեցնենք՝ Կանդազի նկատմամբ սահմանված է վարչական հսկողություն՝ համակցված բացակայելու արգելքով։
Արթուր Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2 դեպքով տվել է ընտրակաշառք: Մեղադրական եզրակացության համաձայն. ««Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին» ՀՀ Նախագահի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտած թիվ ՆՀ-21-Ն հրամանագրով 2026 թվականի հունիսի 7-ին նշանակվել է Ազգային ժողովի հերթական ընտրություն: