Սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն առաջնահերթ են ռիսկային խմբերի համար

կողմից admin4

«Հայաստանում եւ ընդհանրապես տարածաշրջանում սուր շնչառական վարակների առումով սեզոնը սկսվում է հոկտեմբերի սկզբից, սակայն գրիպի վիրուսի շրջանառությունը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին է գրանցվում: Ներկայումս այն ժամանակահատվածն է, երբ պետք է պատվաստվել եւ սեզոնին ընդառաջ ունենալ գրիպի դեմ պաշտպանություն»,-նշեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը:

«Սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն առաջնահերթ նախատեսված են ռիսկի խմբերի համար: Դրանք են՝ 65-ից բարձր տարիքի անձինք, հղիները, 6 ամսականից 5 տարեկան երեխաները, սոցիալական խնամքի կենտրոններում գտնվող ինչպես շահառուները, այնպես էլ սպասարկող անձնակազմը, բուժանձնակազմը եւ զինծառայողները: Պատվաստումն առաջնահերթ նախատեսված է հենց այս ռիսկի խմբերի անձանց համար: Հենց նրանց շրջանում է գրիպը դրսեւորվում առավել ծանր ձեւով եւ առաջացնում բարդություններ»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը:

Focus Mode