Շուշիում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները

կողմից admin1

Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի, Յաշար Գյուլերի և Իրակլի Չիկովանիի 13-րդ եռակողմ հանդիպումը, հայտնում է Ազատությունը։

Զաքիր Հասանովն ասել է, որ իրենց համատեղ ջանքերի շնորհիվ է, որ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ համագործակցության ձևաչափն արդեն դարձել է տարածաշրջանային համագործակցության հաջող մեխանիզմ, որը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար և զգալի ներդրում է ունենում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման գործում։

«Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ համագործակցության ձևաչափը կարևոր հարթակ է տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման համար։ Մենք գոհ ենք այս համագործակցության դինամիկ զարգացումից և մտադիր ենք համատեղ ջանքերով շարունակել այն ընդլայնել և խորացնել», — հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode