Տարրական կանոններին հակոսող, խիստ միակողմանի հոդված․ ահազանգում է Մելիքյանը

կողմից admin3

Եվրոպայում բնակվող ծանոթներիցս մեկից տեղեկացա, որ Սուսան Գլաս անունով անձը Ձեր պարբերականի հունիսյան համարում լրագրության տարրական կանոններին հակոսող, խիստ միակողմանի հոդված է հեղինակել Հայաստանյան իրադարձությունների մասին։

Ավելին, հոդվածի վերնագիրը՝ «Պուտինի պատրիարքը», ինքնին զրպարտչական է և խորապես վիրավորական իմ՝ որպես Հայ Առաքելական Եկեղեցու անդամի համար։ Վստահ եմ՝ իմ մոտեցումը կիսում են մեր եկեղեցու շատ ու շատ այլ անդամներ։

Այդ կապակցությամբ ցանկանում եմ իմ խորը վրդովմունքը հայտնել ձեզ, տիկնայք և պարոնայք, և պահանջել ներողություն։ Հակառակ դեպքում, դուք և հատկապես տիկին Գլասը մեր աչքում կվերածվեք Գեբելսյան պարզ քարոզիչի։

Նյութի հղումը՝ https://www.facebook.com/share/19NJFAp9UG/?mibextid=wwXIfr

Գրել է Ռուբեն Մելիքյանը

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode