Թրամփը պաշտպանել է ՖԻՖԱ նախագահին

կողմից admin

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) «սարսափելի սխալ» կգործի, եթե դիտարկի կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոյին փոխարինելու հնարավորությունը։

Նա այս մասին գրել է Truth Social-ում։

«Նա հրաշալի է, նա ղեկավարել է Աշխարհի առաջնության անցկացումը, որը չորս անգամ ավելի հաջող էր, քան նախորդները», — գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ առանց Ինֆանտինոյի աշխարհի հետագա առաջնությունները երբեք հաջող կամ շահութաբեր չեն լինի։

 

 

Focus Mode