14
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր քննարկվելու է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ TRIPP-ի վերաբերյալ կնքված ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։
Նախագիծը խորհրդարանում ներկայացնելու է արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ TRIPP ընկերությունը Հայաստանի տարբեր գոտիներում կկարողանա հիմնել դուստր ընկերություններ եւ ձեռք բերել կառուցապատման իրավունք։
Ընկերության բաժնետոմսերի 74 տոկոսը կպատկանի ամերիկյան կողմին, 26 տոկոսը՝ ՀՀ-ին։ 49 տարվա ժամկետի ավարտից հետո այն հնարավոր կլինի երկարաձգել եւս 50 տարով։