13
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է։
Չեն հանդուրժվում ոչ միայն ընդդիմադիր դեմքերը, այլև նույնիսկ նրանք, ովքեր անկուսակցական են, քաղաքական հայտարարություններ չեն արել և փորձում են իրենց չեզոք, ապաքաղաքական դիրքերում պահել։
Եթե մի ցիկլ առաջ դա կարող էր ընդունելի լինել, կամ նման դեպքերով լուրջ չէին զբաղվում, ապա հիմա իշխանությունը՝ բռնատիրություն կառուցելու հիմքերից ելնելով, առավել կոշտ մեթոդների է անցել։