14
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։
«2026 թվականի սեպտեմբերի 8-ին նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է երեք ամսով։ Այս որոշման դեմ Անդրանիկ Թևանյանի պաշտպանական թիմը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան»,- նշված է ֆեյսբուքյան հայտարարության մեջ։
Թևանյանը ձերբակալվել և կալանավորվել է մայիսի 23–ին լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։ Կալանքի տակ է մինչ օրս։