«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, իշխանությունը մտադիր է վերակազմակերպել մարզպետարանների համակարգը՝ վերացնելով մարզպետաց դասը և տեղերում սահմանափակ լիազորություններով ներկայացուցիչներ դնելով՝ գուբերնիաների մոդելով։ Սկսվել է տեղական իշխանությունների լիազորությունների կրճատումը, ինչը դժգոհություն է առաջացրել գործող մարզպետների շրջանում, որոնց մի մասը նպատակ ուներ խորհրդարան գործուղվել։
Թերթի իշխանական աղբյուրների պնդմամբ՝ հատկապես չի հանգստանում Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, որը բողոքում է, թե ընտրություններին «վիզ է դրել» և հակաեկեղեցական պայքարին ամբողջությամբ սատարել՝ արժանի լինելով խորհրդարան անցնելուն։
«Հրապարակը» նաև գրում է, որ ՏԿԵ աղբյուրների համաձայն՝ շուրջ մեկ ամիս մշակվում է կրճատումների սխեմա։ ՏԻՄ-երի վերահսկողության բաժիններում սկսված օպտիմալացման հետևանքով տասնյակ պետական ծառայողներ կարող են առաջիկայում գործազուրկ դառնալ։