65
Ընդդիմադիրների և ՔՊ-ականների նկատմամբ, ըստ էության, տարբեր չափանիշներ են կիրառվում․ այս մասին սոցցանցի իր գրառման մեջ գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը
<<Ընդդիմադիր կինը կին չի,
ՔՊ-ական կինն ա կին:
Ընդդիմադիրի երեխան երեխա չի,
ՔՊ-ականի երեխան ա երեխա:
Ընդդիմադիրի մահը հարգելու չի,
ՔՊ-ականի մահն ա հարգանքի արժանի:
Ընդդիմադիրի անձնական կյանքը անձնական կյանք չի,
ՔՊ-ականի անձնականն ա անձեռմխելի:
Ընդդիմադիրի բժշկական գաղտնիքը գաղտնիք չի,
ՔՊ-ականի գաղտնիքն ա պաշտպանության ենթակա:
Ընդդիմադիրի անմեղությունը կանխավարկած չի,
ՔՊ-ականի իրավունքն ա անմեղ համարվել:
Ընդդիմադիրի խոսքը խուլիգանություն ա,
ՔՊ-ականի խոսքը` քաղաքական գնահատական:
Հա, չէ, չեմ բողոքում: Այսքանով հանդերձ` հաճելի ա ընդդիմադիր լինելը>>։