11 վիրավոր՝ Գեղարքունիքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով

կողմից admin

Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 17:00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են «Tesla» և մարդատար «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 11 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ճամբարակի և Սևանի բժշկական կենտրոններ։ Վիրավորներից մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել պարեկային ծառայության աշխատակիցները։

Բախման հետևանքով «Ford Transit»-ը, որով Շիրակի մարզի բնակիչները ժամանել էին հանգստանալու, կողաշրջվել է, իսկ «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են մեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Focus Mode