Արդյո՞ք հանրությանը սպասվում է էլեկտրաէներգիայի սակագնի աճ. Մանուկյանը՝ Խուդաթյանին

կողմից admin2

«Դեկտեմբերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է էլեկտրաէնեգիայի սակագինը որոշի, արդյո՞ք  հանրությանը սպասվում է  սակագնի աճ»,-ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը հարցադրում արեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ դիմելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին։

Մանուկյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի կոմպոնենտներից է՝ Ատոմակայանի արտադրած հոսանքն ու ԲԷՑ-ի մատուցած ծառայությունները. «Ներկայացված նախագծում շուրջ 76 միլիարդ ԲԷՑ-ի ծրագրերն են, 14 միլիարդ՝ Ատոմակայանինը, արդյո՞ք այս երկու կոմպոնենտով պայմանավորված սպասվում է  սակագնի աճ»։

Մանուկյանի խոսքով, ենթաբյուջետային վարկերը գումար են, որը բեռ է բոլորի վրա. «Ո՞վ է լինելու սրա վճարողը, ի՞նչ տեսքով, արդյո՞ք  բյուջեն վերցնում է ամբողջությամբ իր վրա, թե՞ արտացոլվելու է սակագնի վրա»։

Դ. Խուդաթյանն ասաց, որ 14,8 միլիարդ դրամ նախատեսված է Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շարունակության համար, իսկ երկրորդ խոշոր ծրագիրը վերաբերում է Հայաստան- Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանանքներին։ Նա նշեց, որ կոնկրետ այս երկու ծրագրերը սակագնի վրա ազդեցություն չեն ունենալու։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode