Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն այս գիշեր զանգվածաբար գրոհել են Ուֆայի և Սալավաթի արդյունաբերական գոտիները, հաղորդել է Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության արտակարգ իրավիճակների պետական կոմիտեն:
Կոմիտեի տվյալներով՝ հանրապետության օդային տարածքում հինգ տասնյակից ավելի անօդաչու է խոցվել:
«Բոլոր գործարաններն աշխատում են սովորական ռեժիմով, կրիտիկական վնասվածքներ չկան», — վստահեցրել է գերատեսչությունը:
Ուկրաինական մոնիթորինգային Exilenova+ և Supernova+ ալիքները գրում են, որ հարձակման է ենթարկվել «Գազպրոմ նեֆտեխիմ Սալավաթ» ձեռնարկությունը՝ Ռուսաստանում նավթավերամշակման և նավթաքիմիական խոշորագույն համալիրներից մեկը, և պնդում են, որ «ձեռնարկության տարածքում հրդեհի բազմաթիվ օջախներ կան»:
Astra-ի վերլուծությունը հաստատում է, որ այրվում է հենց «Գազպրոմ նեֆտեխիմ Սալավաթ» ձեռնարկությունը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է երկրի մի շարք մարզերի, ինչպես նաև բռնակցված Ղրիմի տարածքում, Սև և Ազովի ծովերի վրա 1441 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր խոցելու մասին, հաղորդում է «Ազատությունը»:
Նշվում է, որ այդ հարձակումը ամենազանգվածայինն էր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկզբից ի վեր: Նախորդ ռեկորդը նոյեմբերի լույս 16-ի գիշերն էր գրանցվել, երբ, ըստ ՌԴ ՊՆ հաղորդման, 1336 անօդաչու էր ոչնչացվել: