28-ամյա կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն

կողմից admin

Վաղարշապատում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է մահվամբ։

Ըստ ՆԳՆ ոստիկանության՝ 43-ամյա տղամարդը վիճաբանել է նույն շինությունում բնակվող 28-ամյա կնոջ հետ։ Վիճաբանության ընթացքում կինը, գտնվելով ոչ սթափ վիճակում, դանակով հարվածել է տղամարդուն։

Ստացած հարվածի հետևանքով տղամարդը մահացել է։

Ոստիկանները 28-ամյա կնոջը հայտնաբերել և ձերբակալել են։ Նա տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Focus Mode