16
Էրեբունիում փական է փոխարինում,
Ջրատարի տարբեր հատվածներում մի քանի վթարներ է վերացնում,
Նուբարաշենում շինարարի կողմից կառուցված ջրագծերն է միացնում ջրատարին։
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է, որ երեկվանից ջրանջատման պատճառը 1000 մմ տրամագծով «Գառնի-Երևան» ջրատարի վրա կատարվող աշխատանքներն են:
Խոշոր ջրանջատման ժամանակ միանգամից մի քանի տեխնիկական խնդիր է լուծվելու։
Վեոլիա Ջուրը հայտնում է նաև, որ քիչ առաջ ավարտվել են «Գառնի-Երևան» 1000 մմ-ոց ջրատարի վրա իրականացվող աշխատանքները:
Այժմ ընթանում են ջրատարը ջրով լցնելու աշխատանքներ, որից հետո՝ կեսօրից, աստիճանաբար կսկսվի վերականգնվել բնակավայրերի ջրամատակարարումը: