Ըմբշամարտիկ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշ Մազաիմ Մարդանովին

կողմից admin1

Հայաստանի հավաքականի անդամ, գերծանր քաշային (130 կգ) Արամայիս Հարությունյանը Մ-23 տարեկանների առաջնությունում հաղթեց ադրբեջանցի ըմբիշ Մազաիմ Մարդանովին, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

«Հայ ըմբիշը իրավունք ստացավ պայքարելու առաջնության բրոնզե մեդալի համար»,– ասված է հաղորդագրությունում

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը կլինի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջոհար Ուզարովը։

Մինչև 23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունն ընթանում է Ամերիկայի Միացյալ նահանգների Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում։ Առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 12-ին և կավարտվի 18-ը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode