39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. «Ժողովուրդ»

կողմից admin

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է, որ հուլիսի 23-ին Սմոլենսկի մարզում ոչնչացվել է Հայաստանից ներկրված մոտ 39,2 հազար թարմ կտրած վարդ՝ կարանտինային վերահսկողության կանոնների խախտումների և կեղծված փաստաթղթերի պատճառով։ Բեռը նույնականացվել է որպես հայկական ծագման և հայտնաբերվել է Բելառուսից Ռուսաստան ներմուծման փորձի ժամանակ։

ՍԱՏՄ-ն «Ժողովուրդ»-ին փոխանցել է, որ տվյալ խմբաքանակի, դրա ծագման կամ արտադրողի մասին տեղեկություն չունի, մայիսի 22-ից Ռուսաստան բուսասանիտարական հավաստագիր չի տրամադրել և արտահանողի լոգիստիկան չի վերահսկում։

Մարմինը նշել է, որ 2026-ի հուլիսին Բելառուս արտահանված 363 956 ծաղկի հավաստագրերը ճանաչվել են այդ երկրի կողմից։ Վնասի հաշվարկ կամ փոխհատուցում ՍԱՏՄ-ն չի կատարում և չի իրականացնում։

Focus Mode