14
Այն, ինչ անում է Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, բարեփոխում չէ, այլ անկախ կրոնական կառույցը քաղաքականապես զավթելու փորձ։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
«Եկեղեցին չի պատկանում Նիկոլ Փաշինյանին։ Այն չի պատկանում նրա կառավարությանը։ Այն պատկանում է իր հավատացյալներին, և նրա անկախությունը պետք է պաշտպանվի»,– գրել է նա։
«Amsterdam & Partners»-ը կոչ է արել աշխարհի կառավարություններին, կրոնական առաջնորդներին, իրավապաշտպան կազմակերպություններին և սփյուռքահայ համայնքներին՝ հրապարակավ հանդես գալ Հայ առաքելական եկեղեցու գործերին քաղաքական միջամտության դեմ և պաշտպանել առանց պետական պարտադրանքի սեփական ղեկավարությունն ու ներքին գործերը որոշելու նրա իրավունքը։