Ովքեր սպառնում էին տանկերով գալ, հիմա ադրբեջանական բանտերում են. Ալիև

կողմից admin1

Ալիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ նշելով, թե իբր «նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում, իսկ նրանց տանկերը ցուցադրված են ռազմական ավարների պուրակում»։

Այս մասին Ալիևը հայտարարել է Բաքվում անցկացվող Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցների խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

Եթե ««Հայաստանի նկատմամբ ժամանակին պատժամիջոցներ կիրառվեին՝ օկուպացիայի, ցեղասպանության և էթնիկ զտումների համար», Ադրբեջանը ստիպված չէր լինի մարտի դաշտում ջարդել «հայկական ֆաշիզմի ողնաշարը»։ Պատերազմը մեր ընտրությունը չէր. «այն մեզ պարտադրվեց Հայաստանի կողմից»», ասել է Ալիևը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode