Կոտայքի մարզում երեկ գիշերը` 16-ամյա Հոմերոսը իր հորը՝ նույն գյուղի բնակիչ 45-ամյա Միսակին պատկանող որսորդական հրացանից արձակել է կրակոց ընկերոջ` Վահագնի ուղղությամբ։ Երիտասարդը վիրավորում է ստացել գլխի շրջանում։
Հրազենային կրակոցից հետո տեղ հասած շտապօգնության բժիշկներին չի հաջողվել փրկել տղայի կյանքը։
Դեպքի փաստով Կոտայքում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, 16-ամյա Հոմերոսը հայտնաբերվել ու ձերբակալվել է։
Ֆոտոլրագրող Շամշյանը հայտնում է՝ տարբեր վարկածներ կան այդ թվում զենքի հետ անզգույշ խաղալու եւ պատահական արձակված կրակոցի մասով։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, ձգաբանական, հետաքննական մատնադրոշմային։ Զենքը հայտնաբերվել ու առգրավվել է։