ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես, խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Նարեկ Կարապետյան

կողմից admin2

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Գյումրիի օրվա հետ կապված ՔՊ-ականների արձագանքներին։

«ՔՊ-ականներն այնպես են նեղվել, որ Գյումրին հրաշալի տոն է ունեցել, կարծես, խանգարել ենք, որ հերթական մի քանի միլիոն դոլարը բյուջեից դուրս գրեն՝ մի համերգ կազմակերպելու համար»,- նշել է Կարապետյանը։

Նա հիշեցրել է, որ COP17-ի համար 30 միլիոն դոլար են բյուջեից դուրս գրել։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode