4
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում միջազգային բարձր մակարդակի միջոցառումների անցկացումը՝ նշելով, որ դրանք բարձրացնում են երկրի միջազգային հեղինակությունն ու տեսանելիությունը, զբոսաշրջային հոսքեր և նոր ներդրումներ բերում։
«Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպող երկիր և սա անուրանալի և չափազանց կարևոր ներդրում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության համար և շատ էական ձեռքբերում»,-ֆեյսբուքյան եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այդ միջոցառումների կազմակերպման վրա կատարված ծախսերը վերադառնում են Հայաստանի տնտեսություն և բաշխվում քաղաքացիների միջև՝ կախված նրանց ակտիվությունից և գործունեության տեսակից։