17
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով ՍԱՏՄ-ի այն պնդմանը, թե Լատվիայում արգելված պեստիցիդ պարունակող թեյի խմբաքանակը հայկական ծագման չէ, գրել է․
«Ախպեր, հաստատ քաղաքական ա. եվրոպացիք տեսան ռսների հետ էլի սիլի-բիլի ենք անում, հիմա էլ իրանք սկսեցին»:
Արագ այսպիսի թեզեր շրջանառենք՝ սննդամթերքի անվտանգության համակարգային խնդիրները մղելով 14-րդ պլան:
Ինչպես միշտ, ՍԱՏՄ-ն հերքում է…
Որ ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչու՞ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա:
Սկսեմ չինարեն դասավանդել, ես էլ այդ լեզվով ոչ մի բառ չգիտեմ:
Հիշեցնենք, որ Լատվիան արգելել է Հայաստանից կանաչ թեյի խմբաքանակի ներմուծումը հայտնաբերված պեստիցիդների պատճառով։ՍԱՏՄ-ից հայտնել են, որ նշված խմբաքանակի թեյերը հայկական ծագման չեն եղել: