Հոկտեմբերի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Հոկտեմբերի 22-ի ցերեկն անձրևներն առանձին շրջաններում կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, 22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Հոկտեմբերի 23-24-ը, 25-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։