Կողաշրջված ավտոբուսում եղել են Հնդկաստանի քաղաքացիներ

կողմից admin1

Ավտոբուսի վթարի հետևանքով տուժածները բոլորը Հնդկաստանի քաղաքացիներ են եղել: NEWS.am–ի տեղեկություններով նրանք ավտոբուսով աշխատանքի էին գնում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր, Ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Վթարի հետևանքով 11 հոգի տեղափոխվել են մի մասը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մի մասն էլ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոններ։

Վթարի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոբուսի սեփականատիրոջ վարորդի և վիրավորների ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է «ՄԼԼ ԻՆԴԱՍԹՐԻԱԼ» ՍՊԸ-ի հաշվեկշռում իսկ բոլոր վիրավորները օտարերկրացիներ են։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode