22
Արարատի մարզի Սիփանիկ գյուղի վարչական տարածքում առանց համապատասխան թույլտվության իրականացվել է ապօրինի ձկնաբուծություն․ հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։
Պարզվել է, որ Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին վարձակալած տարածքում, գյուղատնտեսական նշանակության հողում, կառուցել են չորս լճակ, որոնք շահագործելու համար հորատված խորքային հորից մղում են վայրկյանում 40 լիտր ջուր՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։
Ըստ նախնական տվյալների՝ պետությանը պատճառվել է 17 միլիոն դրամից ավելի վնաս, ինչը մասամբ վերականգնվել է։
Սիփանիկի վարչական ղեկավարն և որդին ձերբակալվել են։