22
Նիդեռլանդները ֆինանսական օգնություն կտրամադրի Հայաստանում և Ադրբեջանում անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու համար, հայտարարել է Նիդեռլանդների արտգործնախարար Թոմ Բերենդսենը։
Բերենդսենը նման հայտարարություն է արել նաև Բաքվում, որտեղից ժամանել է Հայաստան։
Պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո էլ անհետ կորած է համարվում 22 մարդ։