Դա ընդամենը հնարավոր սցենարներից մեկն է․ Վահագն Ալեքսանյանը՝ արտահերթ ընտրությունների մասին

կողմից admin1

Դեռ հայտնի չէ՝ Հայաստանում արտահերթ ընտրություններ կանցկացվե՞ն, թե՞ ոչ․ դա ընդամենը հնարավոր սցենարներից մեկն է։ Այս մասին հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը։

«Չեմ կարծում, թե ընդդիմությունը դեմ կլինի, որ ժողովուրդն իր կամքն արտահայտի Սահմանադրության վերաբերյալ», — հայտարարել է նա։

Ալեքսանյանի խոսքով՝ Հայաստանի վարչապետն անձամբ է նշել, որ պետականամետ ընդդիմության ձևավորման ճանապարհին պետք է զգույշ լինել։

«Մեր կողմից նման ընդդիմություն ձևավորելու գաղափարը շատ վատն է, քանի որ իշխանության կողմից ընդդիմություն ստեղծելը քաղաքական համակարգի ամենավատ երևույթն է»,– նշել է Ալեքսանյանը։

Նա վստահեցրել է, որ իշխանություններին «գրպանային» ընդդիմություն պետք չէ։ Ալեքսանյանի համոզմամբ՝ իշխող ուժն այդ ուղղությամբ ակտիվ ջանքեր չպետք է գործադրի՝ բացի նոր ընդդիմություն ձևավորելու կոչերից։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode