Ճայթռուկներ և դիմակավորված մասնակիցներ՝ Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում

կողմից admin3

Ոստիկանությունը շաբաթ օրը դադարեցրել է ցույցը Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում այն բանից հետո, երբ որոշ մասնակիցներ սկսել են ճայթռուկներ պայթեցնել և ծխագլանակներ ետել, ինչպես նաև ծածկել դեմքերը, հաղորդել է dpa-ն։

Իրավապահները ցուցարարներից պահանջել են հանել դիմակները և հետևել համաձայնեցված երթուղուն՝ նախքան երթի շարունակումը թույլ տալը։

Ոստիկանության ներկայացուցիչը հրապարակված տեսանյութում հայտնել է, որ ծխագլանակներ են գործարկվել դեռևս երթի մեկնարկից առաջ, ինչպես նաև լսվել են ճայթռուկների պայթյուններ։  Նա մասնակիցներին կոչ է արել իրենց տեսակետներն արտահայտել խաղաղ ճանապարհով։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode