ՌԴ-ն կարող է քննարկել ԹՊԿ-ին միանալու հարցը. Կրեմլի խոսնակ

Ղազախստանի նախագահը վերջերս առաջարկել էր Ռուսաստանին՝ միանալ Թյուրքական պետությունների կազմակերպությանը, կամ կազմակերպության աշխատանքներին մասնակցել դիտորդի կարգավիճակով։

կողմից admin2

Ռուսաստանի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը (ԹՊԿ) հասկանալի և նպատակահարմար կլիներ, «Վեդոմոստի» պարբերականի հարցին ի պատասխան հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան դեռևս պաշտոնական հրավեր չի ստացել, սակայն այդ հարցը կարող է քննարկման առարկա դառնալ Ղազախստանի հետ շփումների ընթացքում։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի մասնակցությանը Թյուրքական պետությունների կազմակերպությանը, ապա գիտեք, որ Ռուսաստանում կան մի շարք տարածաշրջաններ, որոնց ժողովուրդները նույնպես պատմականորեն, ըստ ծագման, թյուրքական են», — նշել է Պեսկովը։

Նա ընդգծել է, որ խոսք կարող է գնալ Ռուսաստանի Դաշնության՝ որպես ամբողջության, կազմակերպության աշխատանքներին միանալու, այլ ոչ թե առանձին տարածաշրջանների մասնակցության մասին։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օրեր առաջ առաջարկել էր՝ հրավիրել Ռուսաստանին  միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը, կամ կազմակերպության աշխատանքներին մասնակցելու դիտորդի կարգավիճակով։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode