Մոսկվայում գործարար Խորեն Ղազարյանի կնոջ և 9-ամյա դստեր սպանության մեջ մեղադրվողը դատապարտվել է ցմահ ազատազրկման։
Ալեքսեյ Մելնիչուկը սպանությունը իրականացրել էր 2015-ին՝ Մոսկվայի կենտրոնում։
Դատավճռի հրապարակման ժամանակ Ղազարյանը չի կարողացել զսպել արցունքները, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, հայտնել է Shot-ը։
Նախ գլխավոր կասկածյալը հենց Ղազարյանն էր։ Նա 9 ամիս անցկացրել էր նախնական կալանքի տակ, ևս 8 ամիս՝ տնային կալանքի տակ։ Մեղադրանքները նրա վրայից հանվել են 1,5 տարի անց։
Իսկ իրական մարդասպանը ձերբակալվել է միայն 2025 թվականին։
Անցյալ տարի նոյեմբերին հայտնի էր դարձել, որ մարդասպանը օտարերկրյա քաղաքացի է։ Սկզբում նա լքել էր Ռուսաստանը, ապա վերադարձել։
Մեղադրյալը նշել էր, որ փորձել է թաքցնել իր հետքերը՝ լվանալով արյունը հագուստից, հատակից և կահույքից։ Մարդասպանը բնակարանից գողացել էր առնվազն 3000 դոլար, զարդեր և այլ արժեքավոր իրեր։