40
Հայաստանից վերաարտահանման ծավալը 2022 թվականից ի վեր նվազագույն մակարդակում է։ Այս մասին նոյեմբերի 2-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Ինչպես ասել է՝ 2026 թվականի հունվար-օգոստոսի տվյալներով՝ արտահանման ընդհանուր ծավալը կրճատվել է 6,5%-ով, իսկ հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 28,6%-ով։