Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության վերաբերյալ միջնորդություն ԱԺ դեռևս չի ներկայացվել։ Դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ Դատախազության կողմից այս պահին միջնորդություն ներկայացված չէ։
Այսօր վաղ առավոտից Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում, ինչպես նաև՝ ավելի քան 60 հասցեներում խուզարկություններ են իրականացվում՝ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Սամվել Կարապետյանն այս պահին ձերբակալված է։ Ըստ ՔԿ հաղորդագրության՝ 36 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 46-277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կազմակերպելը) (4 դրվագ), 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը կազմակերպելը) (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): Խոսքը ՀԷՑ-ում ենթադրյալ ենթադրյալ չարաշահումների մասին է, ըստ հաղորդագրության, ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս։