33
Այսօրվանից նորից կթույլատրվի Երևան-Էջմիածին 203 համարը սպասարկող ավտոբուսների մուտքը դեպի Մատենադարան,- այդ մասին հայտարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
«Երեկ հայտարարել էինք, որ Էջմիածին-Երևան 203 համարը սպասարկող ավտոբուսի երթուղին կրճատվել է և Մատենադարանի փոխարեն կանգնելու է ավտոկայանում ու մեր մարզի բնակիչները 2 անգամ են ստիպված լինելու վճարել, ինչն ավելորդ բեռ է լինելու։ Բոլորիս շնորհիվ, հանրային ճնշման ու քաղաքացիների բարձրացրած ձայնի շնորհիվ Երևան քաղաքի փոքրամասնության իշխանությունները գնացին զիջման»,-ասել է նա։
Ստեփանյանի խոսքով՝ ցանկացած խնդրի շուրջ համախմբվածությունն ու բոլորի ձայնը բարձրացնելը տալիս է դրական պտուղներ։