23
Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն նոյեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 6-8 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +1…+3 աստիճան։