Ծեծկռտուք է եղել 7 աշակերտի թունավորման դեպքով հայտնի Այգեստանի դպրոցում. ՆԳՆ -ն պարզաբանում է

կողմից admin2

Այսօր միջադեպ է տեղի ունեցել Արտաշատի Այգեստան գյուղի դպրոցում, որտեղ սեպտեմբերի 25-ին թունավորման ախտանիշներով 7 աշակերտ էր տեղափոխվել հիվանդանոց։

B24.News-ը ահազանգ ստացավ՝ այս անգամ դպրոցում ծեծի է ենթարկվել ազգությամբ եզդի աշակերտ։ Երեխային շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Դպրոցի տնօրեն Թեղղիկ Վարդանյանը, լսելով միջադեպի վերաբերյալ հարցը, անջատել է հեռախոսը՝ առանց որևէ մեկնաբանություն տալու, իսկ հետագա զանգերին չի պատասխանել։

ՆԳՆ-ից հայտնել են, որ Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում անչափահասների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ կան, որոնք ստուգվում են։

Ավելի ուշ ՆԳՆ խոսնակը տեղեկացրել է, որ մեր զանգերից հետո ոստիկանները այցելել են երեխային։

Պարզվել է, որ միջադեպն իսկապես տեղի է ունեցել․ 5-րդ դասարանի ազգությամբ եզդի աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն անհրաժեշտ հետազոտություններից հետո տուն է վերադարձել։ ՆԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ երեխայի հետ ամեն ինչ կարգին է։

 

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode