Վրաստանը չի մասնակցի ԵՄ ընդլայնման հարցերով գագաթնաժողովին

կողմից badoyan

Վրաստանի իշխանությունները հրաժարվել են մասնակցել նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք՝ ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին, քանի որ կազմակերպիչները հրավիրել են միայն Եվրամիությունում Վրաստանի դեսպանին։ 

Այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Վրաստանը նոյեմբերի 16-ի բրյուսելյան միջոցառմանը, այդ թվում՝ փոխկապակցվածության հարցերով նախարարական համաժողովին մասնակցելու համար պատշաճ մակարդակի հրավեր չի ստացել, ուստի վրացական կողմի ներկայացուցիչն այդ հանդիպմանը չի մասնակցի»,  նշված է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

ԵՄ ընդլայնմանը նվիրված համաժողովը կանցկացվի՝ «Ընդարձակ Եվրոպա՝ հզոր Եվրոպա» խորագրի ներքո։

Միջոցառման կազմակերպիչն ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսն է։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode