ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարան

կողմից admin2

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Այս մասին տեղեկությունը հաստատում են Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողը հատել է Հայաստանի պետական սահմանը, ներխուժել Շաքիի բնակիչներից մեկի տուն և կրակոցներ արձակել։ 39-ամյա կինը վիրավորվել էր, վնասվածք էր ստացել նաև նրա երեխաներից մեկը։ Զինծառայողը հայտնաբերվել և ձերբակալվել էր իրավապահների կողմից։ Նոյեմբերի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտնել է, թե ադրբեջանցին կրակելnվ սպանելnւ դիտավորություն չի ունեցել։ ՔԿ նախագահի խոսքով՝ ադրբեջանցին ցուցմունք է տվել և հայտնել, որ մառախուղի պատճառով մոլորվել է: Նոյեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ գործով նախաքննությունն ավարտվել է, և այժմ, փաստորեն, գործը մեղադրական եզրակացությամ ուղարկվել է դատարան։

 

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode