14
ԱԺ նիստի ընթացքում ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը իր ելույթում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին «Կտրիճ Ներսիսյան» անվանեց, որից հետո ընդդիմադիր պատգամավորները սկսեցին հարվածել սեղաններին, իսկ ՔՊ-ականները ծափ տալ։
Իր հերթին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Տիկին Հակոբյան, եթե ուզում եք արտաբերել այդ մարդու անունը, ազատ արտաբերեք»։ Ապա ինքը սկսեց մի քանի անգամ արտաբերել՝ «Կտրիճ Ներսիսյան, ԿԳԲ գործակալի եղբայր Կտրիճ Ներսիսյան, …»։
Կրկին ընդդիմադիրները սկսեցին հարվածել սեղաններին, ՔՊ-ականները ծափահարել։ Հակոբյանի ելույթի ընթացքում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։