Հայ-ռուսական խմբի օրակարգում է երկաթուղու կոնցեսիայի արդյունավետությունը. Իվանյան

կողմից badoyan

Երկաթուղիների շուրջ հայ-ռուսական աշխատանքային խմբի բանակցությունները դեռ շարունակվում են, կողմերը քննարկում են ռուսական կոնցեսիյայի արդյունավետությունը, «Ազատության» հետ զրույցում հայտնել է տարածքային կառավարման փոխնախարար Դավիթ Իվանյանը:

«Բանակցությունները անցան շատ ընկերական, բավականին նորմալ, երկու ոտքը հողի վրա, գործնական, կոնկրետ ուղղությունների, հատվածների մասին», — ասաց Իվանյանը:

«Ազատության» հարցին՝ ռուսական կողմը հիմնավորո՞ւմ է, որ կոնցեսիան արդյունավետ է, Իվանյանը պատասխանել է. «Դեռ չենք եկել այդ էտապին, որ կարողանանք պատասխանել այդ հարցին»:

Նա հայտնել է, որ հանդիպմանն, այդ թվում՝ անդրադարձել են նաև երկաթուղու 2 հատվածները վերականգնելու հարցին՝ միևնույն ժամանակ նշելով, որ սա առաջին հանդիպումն է և շատ տեխնիկական մանրամասների դեռ կանդրադառնան. «Բայց շատ նորմալ, տեղը-տեղին քննարկում է տեղի ունենում»:

Մոսկվան դեռ հոկտեմբերի սկզբին էր հայտարարել, որ Ռուսաստանը Հայաստանից արձագանք է ակնկալում հայկական երկաթուղու երկու հատվածների՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման, վերականգնման վերաբերյալ առաջարկին։

Իվանյանը հայտնել է, որ եռամսյա ձևաչափով քննարկումների արդյունքում ձեռք բերված եզրահանգումների հիման վրա կորոշվեն հետագա անելիքները։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode